‘
Քաղաքացի Ռաֆայել Թեյմուրազյանը «Ֆեյսբուքում» գրում է.
Չկա-չկա՝ ես էլ իմ տպավորություններն ասեմ հեռավոր Պորտուգալիայից: Մեզ թվում է, թե Րաֆֆին ռեժիմի թեկնածուին է հաղթել, բայց ոնց որ թե Րաֆֆիին թվում է, թե ինքը Լևոնին է հաղթել. տողատակերով, ուղիղ կամ բացահայտ շարունակում է քար նետել Տեր-Պետրոսյանի բոստանը, երբ տրամաբանորեն պիտի ձգտեր կոնսոլիդացիայի:
Ոնց որ թե՝ ինքն էլ հասկանում է, որ իշխանություն վերցնողը չի, փորձում է գոնե «ընդդիմությունը վերցնել» (ինչն այդքան համառորեն ցանկանում էր անտեսանելի Միշիկը): Ամեն դեպքում՝ գտնում եմ, որ հրապարակ գնալը ճիշտ է: Նիկոլի էսօրվա ելույթի հետ էլ համաձայն եմ՝ դարձյալ նույն նկատառումով. դե՛ն նետեք էդ անձնական խնդիրներն ու էս նեղ մաջալին իրար բոստանը քարեր մի գցեք:
Ցավում եմ, բայց հիմքեր չեմ տեսնում կարծելու, թե կես միլիոնից ավելի քվեի քաղաքական կապիտալը ծառայելու է այն նպատակին, ինչ բոլորս ուզում ենք և ջրվելու-մարելու է շատ ավելի շուտ, քան կարելի է պատկերացնել:
Ու ինչպես Հրանտ Տեր-Աբրահամյանն արդեն գրել է. «Հերիք է էդ չարն ու բարին, ատելությունն ու սերը խառնեք: Սա քաղաքականություն է, այլ ոչ թե հեքիաթ կամ էլ սիրավեպ»:
‘