‘
Միջազգային քրեական դատարանն այժմ քննում է Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների վարքագծի վերաբերյալ գործը: ՄՔԴ-ի 2016 թ. զեկույցում ասվում է, թե հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկացի զինվորականները մարդկանց խոշտանգել են Աֆղանստանի տարածքում տեղակայված ԿՀՎ գաղտնի բանտերում:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՄՔԴ-ն անվանել է ոչ լեգիտիմ և նախազգուշացրել, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար: «Մենք չենք համագործակցի ՄՔԴ-ի հետ, չենք օգնի նրան: Մենք չենք միանա ՄՔԴ-ին: Թող ՄՔԴ-ն ինքն իրեն մահանա: Այն ամենից հետո, ինչ եղել է, այդ դատարանն արդեն մեզ համար վաղուց մեռած է»,- հայտարարել է Բոլթոնը:
ԱՄՆ-ը չի պատկանում այն երկրների թվին, որոնք մասնակցում են Միջազգային քրեական դատարանի աշխատանքներին:
Դատարանը քննում է ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ գործված հանցագործություններ, ցեղասպանություն: Այն հիմնվել է ըստ 1998 թ. ընդունված Հռոմի կանոնադրության և սկսել է աշխատանքը 2002 թ. հուլիսի 1-ին:
Փոխանցում է BBC-ն:
‘