‘Մեթ Դեյմոնը ուզում է խաղալ Ջորջ Քլունիի ֆիլմում’

855

Մէթ Դեյմոնը ցանկանում է խաղալ Ջորջ Քլունիի «Հուշարձան-մարդիկ» ֆիլմում. դերասանն արդեն բանակցություններ է վարում:  Մինչ այս Դեյմոնն ու Քլունին միասին աշխատել են «Օուշենի ընկերներ»-ի երեք մասերի նկարահանումների ժամանակ:  «Հուշարձան-մարդկանց» դերասանական կազմն ավելի վաղ համալրել են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Քեյթ Բլանշեթը, Բիլ Մյուրրեյը, Դենիել Քրեյգը, Ժան Դյուժարդենը եւ այլոք:

Դրամայի սցենարը գրել են Ջորջ Քլունին եւ Գրանտ Հեսլոուն՝ հիմքում ունենալով Մ. Էդսելի «Հուշարձան մարդիկ. Դաշնակից հերոսները, նացիստական գողերը եւ պատմության խոշորագույն գանձերի որսը» գիրքը: Ֆիլմը պատմելու է իրականում գոյություն ունեցող ամերիկյան եւ բրիտանական արվեստի փորձագետների խմբի մասին, որը ԱՄՆ կառավարության խնդրանքով Երկրորդ համաշխարհայինի տարիներին մեկնել է Հին Աշխարհ՝ կանխելու համար Հիտլերի կողմից եվրոպական մշակութային ժառանգության թալանը (Գողացված նմուշների հիմնական մասը բռնապետը մտադիր էր ոչնչացնել՝ որպես «դեգեներատիվ արվեստի» նմուշներ)

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հունվարին եւ տեղի կունենան Եվրոպայում Sony Pictures-ի եւ 20th Century Fox-ի աջակցությամբ:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. Մոուրինյոն գիլյոտին է իմ գլխին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն Աշգաբատում կարճատեւ հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ’