‘Մեժիգորիեի փաստաթղթերում սոցցանցերի օգտատերերին լրտեսելու ապացույցներ են հայտնաբերվել’

714

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Մեժիգորիեի նստավայրում, բացի կաշառքների և նստավայրի կահավորման համար առասպելական գումարներ ծախսելու վերաբերյալ փաստաթղթերից, հայտնաբերվել են նաև սոցիալական ցանցերի օգտատերերին լրտեսելու ապացույցներ:

Yanukovychleaks.org թիմը հրապարակել է նախկին նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Կոնստանտին Կոբզարի փաստաթղթերը: Կոբզարն ամեն օր ԶԼՄ-ների և երկրում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ ստացել է տեղեկություններ, նրա ենթականերն ամեն օր ներկայացրել են սոցիալական կայքերում եղած մեկնաբանությունները և ամեն օր հաշվետվություններ կազմել հնչող սպառնալիքների վերաբերյալ, հատուկ ուշադրություն է դարձվել Մեժիգորիեի շրջանում բողոքի դրսևորումներին:

«Чесно» կայքի լրագրողը հայտնել է, որ տեսել է համանման փաստաթղթեր, որոնք վերաբերել են Facebook-ի օգտատերերին:

Նախորդ հոդվածը‘Լիտվայի վարչապետը դեմ է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը Յանուկովիչին համեմատել է նացիստների դրածոյի հետ’