‘Մելանյա Թրամփը Սպիտակ տուն կտեղափոխվի հունիսին’

2439

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, որ առայժմ Սպիտակ տանը չի միացել իր ամուսնուն և պետության ղեկավար Դոնալդ Թրամփին, Վաշինգտոն կտեղափոխվի հունիսի 14-ին, գրում է Politico-ն:

Նշվում է, որ այժմ, երբ Թրամփների 11-ամյա որդի Բեռոնն ավարտել է ուսումնական տարին, Մելանյան նրա հետ միասին կտեղափոխվի նստավայր:

Մելանյայի ծնողները նույնպես հաճախ կգան մայրաքաղաք՝ թոռանը տեսնելու:

Թրամփի պաշտոնակալությունը տեղի է ունեցել 2017 թ. հունվարին: Դրանից անմիջապես հետո նա տեղափոխվել էր Վաշինգտոն՝ նախագահական նստավայր, սակայն Մելանյան 11-ամյա որդու հետ մնացել էր Նյու Յորքում՝ մինչև ուսումնական տարվա ավարտը:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին մահացու վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու – Shamshyan.com ‘
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման ութ տարի նույն սմոքինգն է հագել’