‘Մելանյա Թրամփի բաճկոնի մակագրությունը փոթորկել է համացանցը ‘

2291

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկինը՝ Մելանյա Թրամփը, խիստ քննադատության է արժանացել այն բաճկոնի համար, որով մեկնել է Թեքսաս՝ այցելելու այն կենտրոնը, որտեղ պահվում են անօրինական ներգաղթյալների երեխաները:

Բաճկոնի թիկունքի մասում մեծ տառերով մակագրություն է եղել. «Անկեղծ ասած՝ ինձ համար միևնույնն է, իսկ ձե՞զ համար» (I really don’t car, do u?):

Առաջին տիկնոջ մամլո քարտուղարը հայտարարել է, որ հագուստի ընտրության մեջ որևէ գաղտնի ակնարկ չկա: Այնուամենայնիվ, Zara ֆիրմայի արտադրության 39 դոլարանոց բաճկոնը զայրույթի ալիք է բարձրացրել սոցցանցերում:

Դոնալդ Թրամփն ինքը ավելի ուշ Twitter-ում գրել է, թե բաճկոնի վրայի մակագրությունը «վերաբերում է ԶԼՄ-ներին, որոնք կեղծ լուրեր են հրապարակում»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները քանի՞ միլիոն են վաստակել…’
Հաջորդ հոդվածը‘Գիշերը սպասվում է անձրև’