‘Մելանյա Թրամփի օգնականը դարձել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը’

985

Ստեֆանի Գրիշեմը՝ ԱՄՆ առաջին տիկնոջ օգնականը, կփոխարինի վերջերս իր պաշտոնաթողության մասին հայտարարած Սառա Սանդերսին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում: Նա կդառնա Դոնալդ Թրամփի վարչակազմի երրորդ մամուլի քարտուղարը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի և հանրության հետ կապերի գծով տնօրենի պաշտոնում Գրիշեմի նշանակման մասին Twitter-ում գրել է հենց առաջին տիկինը: «Ես չեմ կարող մեկ այլ մարդու նշել, որն ավելի լավ կծառայի մեր երկրին և վարչակազմին»,- գրել է Մելանյա Թրամփը:

Նոր պաշտոնում Գրիշեմի առաջին աշխատանքային այցը կլինի Թրամփին Ճապոնիա և Կորեա ուղեկցելը:  Այցը նախատեսված է այս շաբաթ:

Գրիշեմը Թրամփ ընտանիքի հետ աշխատում է 2015 թվականից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփին ուզում են արգելել հարձակվել Իրանի վրա՝ առանց Կոնգրեսի համաձայնության’
Հաջորդ հոդվածը‘Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ’