‘
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կիրակի օրը տեղեկացրել է, որ ուրախ է Սպիտակ տուն տեղափոխվելու կապակցությամբ: Նա ամերիկյան նախագահի պաշտոնական նստավայրի պատուհանից արված լուսանկար է հրապարակել Twitter-ում:
«Անհամբեր սպասում եմ այն հրաշալի պահերին, որ մենք ունենալու ենք նոր տանը»,- գրել է Մելանյան:
Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ մինչ հիմա Նյու Յորքում՝ Մանհեթենի Trump Tower-ում ապրող Մելանյայի և նախագահի կրտսեր որդու՝ Բեռոնի տեղափոխությունը Վաշինգտոն կկայանա հունիսի 14-ին, երբ ավարտվի Բեռոնի ուսումնական տարին:
ԱՄՆ 70-ամյա նախագահ Դոնալդ Թրամփը հինգ զավակ ունի երեք ամուսնությունից՝ երկու դուստր և երեք որդի: Բացի Բեռոնից՝ նրանք բոլորն արդեն չափահաս մարդիկ են:
Փոխանցում է ТАСС-ը:
‘