‘Մելքումյանը՝ ցուցարարներին. Երկուշաբթի ձեր հարցը արտահերթ քննարկման կդնենք’

704

Կառավարության մոտ արդեն որերորդ օրն ընթացող փոքր ու միջին առեւտրականների բողոքի ցույցին քիչ առաջ ելույթ ունեցան ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանցից՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ ցուցարարների հետ հանդիպումից հետո մասնակցելու են Եռյակի հերթական նիստին, եւ այդ հարցն էլ այնտեղ կքննարկվի: Ապա հավելեց, որ ինքը երկուշաբթի դիմելու է ԱԺ նախագահին՝ նրա մոտ արտահերթ խորհրդակցություն հրավիրելու համար: «Հրավիրելու ենք ֆինանսների նախարարին, պաշտոնյաներին, որոնք առնչվում են այս խնդրին, եւ որոշում կայացնենք այդտեղ, որ արտահերթ կարգով այս հարցը իր լուծումը ստանա»,- նշեց նա: Նա նշեց, որ կարեւոր է առնվազն 1,5-2 տարի՝ այս հարցում կամավորական սկզբունքը պահելու համար, մինչեւ որ կյանքը ցույց կտա, թե որ սկզբունքն է առավել արդյունավետ:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական Կարեն Կարապետյան. Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Եռյակի նիստը ‘