‘Մեխիկոյում տեղադրված Ալիևի արձանը դժվար դրության մեջ դրեց քաղաքապետին. The New York Times’

719

Երբ անցած ամռանը հանդիսավորապես բացվում էր բարեկարգված Կապուլտեպեկ այգին, Մեխիկոյի քաղաքապետ Մարսելո Էբրարդը նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել այն զարգացումները, որոնք պետք է ընթանային  այգում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի տեղադրման շուրջ: New York Times-ի մոսկովյան բյուրոյի տնօրեն Էլեն Բարրին այսպես է սկսում իր ակնարկը Մեխիկոյում  Ալիևի արձանի տեղադրման մասին:

Հեյդար Ալիևին Բարրին բնութագրում է որպես խորհրդային ԿԳԲ-ի ղեկավարներից մեկը, ով «իր անձը դարձրեց պաշտամունքի առարկա իր փոքրիկ երկրում` իր նկարը տարածելով բոլոր գյուղերում»:

New York Times-ի մոսկովյան բյուրոյի տնօրենը հիշեցնում է, որ Ալիև հոր նկատմամբ «հիացմունքը» սկսեց ավելի մեծ տարածում գտնել, երբ ինը տարի առաջ Ադրբեջանի նախագահ դարձավ Իլհամ Ալիևը: Դրանից հետո Հեյդար Ալիևի արձանները սկսեցին տարածվել աշխարհով մեկ, մասնավորապես, Ռուսաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Վրաստանում, Ռումինիայում և Սերբիայում:

«Սակայն Մեխիկոյում տեղադրված արձանը դժվար դրության մեջ դրեց քաղաքապետ Էբրարդին: ԱՄՆ պետդեպարտամենտը բազմիցս նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի մասին, իսկ Ալիևը հայտնի էր ժողովրդավարության դեմ գործած իր բազմաթիվ չարաշահումներով, ուստի երբ տեղադրվեց նրա արձանը, մարդու իրավունքների պաշտպաններն ու ակտիվիստները սկսեցին բողոքել դրա դեմ»,- գրում է New York Times-ը:

Թերթը հիշեցնում է, որ ակտիվիստներն առաջարկում էին տեղադրել Պինոչետի, Մուբարաքի և այլ բռնապետերի արձաններ ևս, եթե արդեն թույլատրելի է տեղադրել Ալիևի արձանը:

Աղբյուրը՝ Արմենպրես

Նախորդ հոդվածը‘Այսօր Չինաստանում կընտրվի երկրի նոր ղեկավարը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը մեղադրում է ադրբեջանցի հակերներին’