‘
Հինգշաբթի օրը նոր, խոշոր բախումներ են տեղի ունեցել Մեքսիկայի մայրաքաղաքում: Երկու ամիս առաջ 43 ուսանողների առևանգման փաստի առթիվ բողոքի դուրս եկած ցուցարարները փորձել են փակել օդանավակայանի տերմինալներից մեկի մուտքերը, ապա հավաքվել են Մեխիկոյի գլխավոր մայրուղիներից մեկում:
Ցուցարարները ոստիկանության վրա քարեր ու հրկիզվող շշեր են նետել: Իրավապահները ձերբակալել են մի քանի հոգու:
Ցույցին մասնակցելու համար մայրաքաղաք են եկել հարյուրավոր մարդիկ՝ երկրի տարբեր ծայրերից:
Մեքսիկայում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: Ողջ երկիրը ցնցվել էր Իգուալե քաղաքում ցույցի ժամանակ ուսանողների առևանգման փաստից: Հետաքննության վարկածի համաձայն՝ կոռումպացված ոստիկաններն ուսանողներին հանձնել են բանդիտների ձեռքը, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, դատաստան են տեսել նրանց հետ: Փոխանցում է euronews-ը:
‘