‘Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար. Ուկարինայի ճգնաժամը Եվրոպայում ամենախոշորն է XXI դարում ‘

726

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը Ուկրաինայի ճգնաժամն անվանել է 21-րդ դարում եվրոպական տարածքում ամենախոշորը, այսօր հաղորդել է բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը: «Դա 21-րդ դարում Եվրոպայի ամենախոշոր ճգնաժամն է: Դա միջազգային ասպարեզում հարաբերություններ կառուցելու անընդունելի միջոց է, ինչը զգալի կորուստների կբերի»,- ասել է նա BBC-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ, ինչպես հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը, Պուտինը Ղրիմի և առհասարակ Ուկրաինայի մասին ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրել «ուլտրաազգայնականների կողմից բռնի գործողությունների սպառնալիքի նկատմամբ, որոնք վտանգում են Ռուսաստանի քաղաքացիների և ողջ ռուսալեզու բնակչության կյանքը և օրինական իրավունքները», և ընդգծել, որ «Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները միանգամայն համահունչ են ստեղծված արտակարգ իրավիճակին»: Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը հեռուստաեթերից հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ  հարցականի տակ չի դնում Ուկրաինայի ինքնիշխանությունը, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Կայսրության սխալը. Հայտնի ռուսաստանցիները՝ Ղրիմում ՌԴ-ի ագրեսիայի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ-ն գործ է հարուցել «Աջ սեկտորի» առաջնորդի նկատմամբ’