‘Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նոր ղեկավարը լեզվի սայթաքում է թույլ տվել’

1807

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթն այցով գտնվում է Չինաստանում: Սակայն այցի վերաբերյալ բոլոր նյութերի վերնագրերը վերաբերում են նրա թույլ տված անհեթեթ վրիպմանը:

Հյուրընկալող կողմի բարեհաճությանն արժանանալու նպատակով Հանթն ուզեցել է հիշեցնել, որ իր կինը չինուհի է: Բայց դրա փոխարեն՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն ասել է. «Իմ կինը ճապոնուհի է… կինս չինուհի է: Ի՜նչ ահավոր սխալ թույլ տվեցի» :  Ներկաներն սկսել են ծիծաղել: Նրա լեզվի սայթաքումը հայտնվել է բոլոր վերնագրերում:

Լյուսիա Գուոն ծնվել է կենտրոնական Չինաստանում: Նա Հանթի հետ ծանոթացել է 2008 թ., Ուորիկյան համալսարանում (University of Warwick)  աշխատելու ընթացքում: Նրանք երեք զավակ ունեն:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘34.777.000 դրամ կաշառք, 8.045.500 դրամի յուրացում․ Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ է բացահայտել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հետախուզությունն արձանագրում է՝ ԿԺԴՀ-ում նոր հրթիռներ են մշակվում’