‘Մեծ Բրիտանիայի դեսպանը չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի խոսքերը’

681

Ես չունեմ մեկնաբանություն նախագահի խոսքերի վերաբերյալ: Ի պատասխան iLur.am-ի հարցմանը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատնից տեղեկացրին, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչն այսպես է արձագանքել Սերժ Սարգսյանի խոսքերին:

Հիշեցնենք, որ  Սերժ Սարգսյանն ընտրողների հետ հանդիպմանն ասել էր. «Նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երևույթներ, որոնք սովորական ժամանակ քողարկված են։ Եվ բնական է, որ այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել: Օրինակ, կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը իր հանրային խոսքը ձեւակերպում է որպես նորաթուխ բլոգեր»։ Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը կոնկրետ անուն չէր նշել: Այնինչ, հայտնի է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպաններից հենց տիկին Լիչն է հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում իր բլոգի միջոցով: 

Նախորդ հոդվածը‘Հացադուլավոր թեկնածու. Կոչ եմ անում համակերպվել Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. ՊՍԺ-ն կփորձի Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերել’