‘Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար. Հայ-թուրքական արձանագրություններն անհապաղ պետք է իրագործվեն’

857

Հայ-թուրքական արձանագրություններն անհապաղ պետք է իրագործվեն: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը` նոյեմբերի 3-ին Երևանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է ԱրմԻնֆոն:

Բրիտանացի նախարարը նշել է, որ պաշտոնական Լոնդոնը հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման օգտին: Եվ այդ համատեքստում նա ողջունել է Հայաստանի արտգործնախարարի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում (Շվեյցարիա) ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություններ, որոնց վավերացման գործընթացը Թուրքիայի և Հայաստանի խորհրդարաններում անորոշ ժամանակով սառեցվել է:

Նախորդ հոդվածը‘ Լուի վան Գալ. «Սմոլինգը խելացի չվարվեց» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Չելսիի» երկրպագուների պատասխանը Մոուրինյոյի քննադատությանը’