‘Մեծ Բրիտանիայի թագուհին ցածր աշխատավարձով սպասուհի է փնտրում ինտերնետով’

687

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը համացանցի միջոցով սպասուհի է  փնտրում, որը կտիրապետի հնաոճ իրերի և թանկարժեք զարդերի խնամքի հմտություններին, ինչպես նաև հնարավորություն կունենա տարվա ընթացքում երեք ամիս աշխատել Լոնդոնից դուրս ։

Ինչպես այսօր հայտարարվել է Լոնդոնում՝ նման հաստիքի մասին կարելի է տեղեկանալ բրիտանական միապետության պաշտոնական կայքում։

Այս պաշտոնի աշխատանքային գրաֆիկը նախատեսված է շաբաթական միջինը 40 ժամ, ինչը, սակայն, չի բացառում արտաժամյա պարտականությունների կատարում հանգստյան օրերին և այլ ժամանակ։ Նախնական աշխատավարձը լոնդոնյան չափանիշներով բավականին ցածր է՝ տարեկան մոտ 14,2 հազար ֆունտ ստեռլինգ (22,7 հազար դոլար) կամ շաբաթական 273 ֆունտ (439 դոլար)։ Ինչպես գրված է կայքում, հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 26-ը։

Նախորդ հոդվածը‘Իրանը ստիպված կլինի իջեցնել Թուրքիա արտահանվող գազի գինը’
Հաջորդ հոդվածը‘Հանցագործների շահերն սպասարկող արդարադատություն ‘