‘Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը ստորագրել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ հայցը’

1138

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը ստորագրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ ԱՄՆ արդարադատության նախարարության հայցադիմումը:

Այդ մասին Ջավիդը տեղեկացրել է BBC ռադիոկայանին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ այդ հարցով վերջնական որոշումը պետք է կայացնի լոնդոնյան դատարանը:

«Միացյալ Նահանգների կողմից հայցադիմում է ստացվել արտահանձնման վերաբերյալ, որը դատարանը պետք է քննարկի վաղը: Երեկ ես ստորագրել եմ հայցադիմումը և վավերացրել այն»,- ասել է նախարարը:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘Գործադիրն առաջարկում է հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել’