‘Մեծ Բրիտանիայի ՊՆ-ը խորհուրդ է տալիս Մոսկվային «Չքվել ու բերանը փակել»’

1706

Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը հայտարարել է քիմիական զենքից պաշտպանվելու նոր միջոցների մասին: Նախարարը խորհուրդ է տվել Ռուսաստանին, որի հետ վեչջին շրջանում ՄԹ հարաբերությունները խիստ լարվել են, «չքվել եւ բերանը փակել», հաղոդում է BBC-ն:

Ուիլյամսոնը հայտարարել է, որ Բրիտանիայում կառուցվում է քիմիական զենքից պաշտպանվելու նոր կենտրոն: 67 մլն դոլար արժողությամբ կենտրոնը կտեղակայվի Ուիլթշիր կոմսությունում՝ ՊՆ գիտատեխնիկական լաբորատորիայի տարածքում:  

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. «Ի՞նչ կարող է էլ ասել մի երկրի պաշտպանության նախարարը, որը թաքցնում է իր տարածքում քիմիական թունավոր նյութերի գործածման հանգամանքները եւ չի ցանկանում փոխանցել իր տիրապետած տեղեկատվությունը, ինչպես պահանջում է քիմիական զենքի գործածումն արգելող Կոնվենցիան»:

Նախորդ հոդվածը‘Թրամփ. Սկրիպալի թունավորման հետեւում, կարծես, Մոսկվան է կանգնած’
Հաջորդ հոդվածը‘Խոսրովի արգելոցի հրդեհի առիթով հարուցված գործը կարճվել է’