‘Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել չնույնացնել համասեռականությունը մանկապղծության հետ ‘

666

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմարոնը մտահոգություն ունի, որ միասեռականների նկատմամբ «վհուկների որս» կարող  է սկսվել՝ մի շարք պահպանողական քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված՝ երեխաների նկատմամբ սեռական բռնությունների գործերով հետաքննությունների պատճառով:

Այս մասին վարչապետն ասել է հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ, երբ նրան ցուցակ են հանձնել այն քաղաքական գործիչների անուններով, որոնք կարող են մասնակից լինել սեռական բռնությանը:

Ըստ BBC-ի, Քեմերոնի մամուլի ծառայությունը դրանից հետո հաղորդագրության է տրածել, որի մեջ ասվում է, որ վարչապետը դեմ է համացանցում բամբասանքներ տարածելուն, որոնցում միասեռականությունը հավասարեցվում է մանկապղծությանը: Նա նաեւ կոչ է անում ազդեցիկ մարկանց անվան վրա ստվեր չգցել: 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտորդ. ԱՄՆ ընտրություններն արդար եւ թափանցիկկ չեն ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսին` շամպույնի գովազդում’