‘
Բրիտանական իշխանությունները մտադիր են խստացնել պատիժը համացանցում ծայրահեղական կոնտենտի տարածման, ինչպես նաև դիտման համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը Sky News հեռուստատեսության եթերում:
Բրիտանական կառավարության ղեկավարն այդ առիթով ուշադրություն է հրավիրել ինտերնետ-ընկերությունների պատասխանատվության նկատմամբ: «Մենք աշխատում ենք ինտերնետ-ընկերությունների հետ, որպեսզի նրանք մեզ օգնեն, այլ ոչ թե մարդկանց թույլ տան գործել այդ ահաբեկչական գործողությունները»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Մեծ Բրիտանիայում այս տարվա մարտ ամսից կատարվել է հինգ ահաբեկչական գործողություն, որոնց հետևանքով զոհվել է տասը մարդ:
«Կան բաներ, որ մենք պետք է լուծենք, և դրանցից մեկը կլինի միջոցների խստացումը նրանց նկատմամբ, ովքեր ինտերնետն օգտագործում են ահաբեկչական և ծայրահեղական նյութեր տարածելու համար,- ընդգծել է վարչապետը:- Մենք այդպիսի նյութերի դիտումը և տարածումն անօրինական կդարձնենք, ինչպես նաև նախատեսել ենք նման գործողությունների համար պատիժ սահմանել 15 տարվա ազատազրկում»:
Փոխանցում է tass.ru-ն:
‘