‘Մեծ Բրիտանիայի վարչապետը հնարավոր է համարում ԵՄ-ի փլուզումը’

568

Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ Եվրամիությունից, եթե Բրյուսելը չհամաձայնի  փոխել Միացյալ Թագավորության՝ ԵՄ-ում ներգրավվածության ձևաչափը: Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետ Ջեյմս Քեմերոնի՝ Ամստերդամում ունենալիք ելույթի քաղվածքներում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Նախատեսվում էր, որ Հոլանդիայի մայրաքաղաքում Բրիտանիայի կառավարության ղեկավարը սպառիչ պատասխան կտա իր երկրի և ԵՄ-ի՝ առաջիկա տարիների փոխհարաբերությունների մասին: Ինքը Քեմերոնն այս ելույթը առանցքային էր համարում Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության տեսանկյունից: Սակայն Ալժիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Քեմերոնը ստիպված եղավ հետաձգել Ամստերդամ կատարելիք այցը:

Միևնույն ժամանակ՝ Քեմերոնն անհրաժեշտ է համարել Եվրոպայի և Բրիտանիայի հանրությանն, այնուամենայնիվ, ծանոթացնել իր նախապատրաստած ելույթի տեքստին և մամլո ծառայության միջոցով հրապարակել է չկայացած ելույթի որոշ ծրագրային դրույթներ:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի առաջնության՝ 2012թ. թոփ-10 գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայի մայրաքաղաքը ջրի տակ է անցնում ‘