‘ՄԵծ Բրիտանիայի վարչապետը սխալ է համարում Սոչիի օլիմպիադայի բոյկոտը’

863

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը չի պաշտպանել դերասան Սթիվեն Ֆրայի կոչը՝ բոյկոտել 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը: Քեմերոնը, մասնավորապես նշեել է, որ, թեեւ կիսում է միասեռականության քարոզն արգելող ռուսաստանյան օրենքի առաջացրած մտահոգությունը, բայց ճիշտ չի համարում Օլիմպիադան բոյկոտելու որոշումը:

«Այդ կանխակալ կարծիքը (ԼԳԲՏ-ի մասին) հաղթահարելու համար մեզ համար ավելի լավ կլինի մասնակցել այդ խաղերին՝ բոյկոտելու փոխարեն», — «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Քեմերոնը: Սթիվեն Ֆրայն այս շաբաթ ավելի վաղ նամակով դիմել էր Քեմերոնին եւ Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ հորդորելով բոյկոտել Սոչիի 2014թ. Օլիմպիադան: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանյան հրատարակչությունը «Մեծերի արձակը» մատենաշարով հրապարակել է Գեբելսի վեպը’
Հաջորդ հոդվածը‘Նեյմար. «Ինձ դուր է գալիս Պեդրոյի խաղը»’