‘Մեծ Բրիտանիայի վարչապետը քննադատել է «Չելսիի» ֆանատներին’

549

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննադատել եւ դատապարտել է Լոնդոնի «Չելսիի» անգլիացի ֆանատների ռասիստական արարքը Փարիզի մետրոյում: Այս մասին հաղորդում է dailymail-ը։

«Դա քրեական տարրերով գործ է։ Ես վստահ եմ, որ Ֆրանսիայի ոստիկանությունը շատ լուրջ կքննի միջադեպը։ Ես գիտեմ, որ բրիտանական ոստիկանությունը կցուցաբերի համակողմանի աջակցություն։ Վստահ եմ, որ «Չելսին» եւս կաջակցի։ Դա լուրջ միջադեպ է»,- ասել է Դեւիդ Քեմերոնը։

Հիշեցնենք, որ անգլիացի ֆանատները Փարիզի մետրոյում թույլ չէին տվել սևամորթ տղամարդուն մտնել վագոն։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» պատրաստ է համագործակցել LFP-ի հետ Ռոնալդուին վիրավորողներին գտնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Պեպե. ««Ռեալը» մի մեծ ընտանիք է, իսկ Անչելոտտին մեր հայրն է»’