‘
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Տախիր Տագիզադեն զայրացած նամակ է հղել Guardian-ի խմբագրությանը, քանի որ վերջինիս հրապարակումներում Լեռնային Ղարաբաղն ընդգրկված է 2015 թվականի տուրիստական սեզոնի լավագույն արկածային ուղղությունների շարքում:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ նման հրապարակումը «ծայր աստիճան անհարգալից վերաբերմունք է ադրբեջանական ժողովրդի նկատմամբ, քանի որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մասը»:
«Ադրբեջանի արտգործնախարարությունը զգուշացում է դեպի Լեռնային Ղարաբաղ ու նրան հարող գրավյալ տարածքներ ցանկացած տուրիստական ուղևորությունների անթույլատրելիության մասին: Գովազդելով Լեռնային Ղարաբաղը որպես «տուրիստական ուղղություն», թերթը մոլորության մեջ է դնում հանրությանը և, հնարավոր է, սպառնալիքի տակ դնելով նրա ներկայացուցիչների կյանքը: Բացի այդ, նրանք, ովքեր ողևորության փորձ կձեռնարակեն դեպի Լեռնային Ղարաբաղ, հետագայոմ չեն կարող այցելել Ադրբեջանի մյուս շրջաններ»,-ասված է նամակում, գրում է Trend-ը:
‘