‘Մեծ Բրիտանիայում գտել են 100 տարի առաջ Սանտա Կլաուսին գրված մի նամակ’

985

Ծխնելույզ մաքրող Էնդի Բեդդասը ծխնելույզում գտել է 100 տարի առաջ Սանտա Կլաուսին հասցեագրված մի նամակ: Այդ մասին տեղեկացրել է The Daily Mirror-ը:

Հելի անունով աղջկա նամակը գտնվել է Ուելսի ինտերնատ-դպրոցի ծխնելույզում, երբ Բեդդասն այն մաքրել է փոշեկուլով:

Նամակում աղջնակը Սանտա Կլաուսից խնդրել է երեկոյան զգեստ և Էռնեստ Ռայմոնդի «Խոսիր, Անգլիա» գիրքը:

Նշվում է, որ գտնված նամակը և գիրքը դասերի ընթացքում ցույց կտան այդ դպրոցի աշակերտներին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին անվանել է թշնամի և դավաճան’
Հաջորդ հոդվածը‘Թուրք նախարար. ԵՄ-ում իսլամատյացությունը կապված է տնտեսական ճգնաժամի հետ’