Մեծ Բրիտանիայում նոր վարչապետի ընտրություններին կարող է մասնակցել ընդամենը երեք հոգի

627

Պահպանողական կուսակցության առաջնորդի և, հետևաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուները պետք է մյուս պատգամավորներից ստանան առնվազն 100 նոմինացիա, ինչը նշանակում է, որ ընտրություններին կարող է մասնակցել ընդամենը երեք մարդ, հայտարարել է, այսպես կոչված՝ 1922 հանձնաժողովի ղեկավար սըր Գրեմ Բրեդին։

Բրեդիի խոսքով՝ մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև երկուշաբթի ժամը 14։00 և միայն այն դեպքում, եթե հավակնորդը պահպանողական պատգամավորների առնվազն հարյուր նոմինացիա ունենա։ Քանի որ խորհրդարանում թորիներն զբաղեցնում են 357 տեղ, ուստի թեկնածուների հնարավոր առավելագույն թիվը կարող է լինել երեքը։ Ընդ որում, եթե միայն  մեկ թեկնածուն հավաքի հարյուր ձայն, նա ավտոմատ կերպով կդառնա նոր վարչապետը։

Երկուշաբթի քվեարկություն կկատարվի թորի պատգամավորների շրջանում։ Պահպանողական կուսակցության նախագահ Ջեյք Բերրին հայտարարել է, որ եթե քվեարկությունից հետո մրցապայքարում երկու թեկնածու մնա, ապա օնլայն-քվեարկություն կկատարվի կուսակցության բոլոր անդամների շրջանում։ Այդպիսով, ցանկացած դեպքում ընտրությունների բոլոր փուլերը պետք է ավարտվեն հոկտեմբերի 28-ին։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՄիշուստին․ Հարկավոր է ամրապնդել միջազգային կապերը՝ ի հեճուկս Արևմուտքի ճնշման
Հաջորդ հոդվածըԾանրամարտի Մ20 ԵԱ․ Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն