‘
Ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտադիր է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ: Թագավորության և դաշինքի միջև փոխհարաբերությունների մի շարք կետերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ բանակցությունների նախաշեմին, ջանալով ճնշում գործադրել ԵՄ ներկայացուցիչների նկատմամբ՝ Քեմերոնն ուզում է հանրաքվեի անցկացումը մեկ տարով առաջ տեղափոխել:
Ինչպես հաղորդել է The Guardian-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին, եթե նախկինում ենթադրվում էր, որ հանրաքվեն տեղի կունենա մինչև 2017 թ. ավարտը, ապա այժմ այդ ամսաթիվը կարող է մեկ տարով առաջ բերվել: «Եթե մենք դա կարողանանք ավելի վաղ անել, ապա կանենք»,- մայիսի 12-ին հայտարարել է վարչապետի ներկայացուցիչը:
Դևիդ Քեմերոնն ուզում է ԵՄ-ի հետ բանակցություններն ավարտել Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ, որոնք կայանալու են 2017 թ. սեպտեմբերին:
Eurobarometer-ի հարցման արդյունքներով՝ Եվրամիությանը դրական է վերաբերվում բրիտանացիների ընդամենը 23 %-ը. դրանից ավելի վատ ԵՄ-ին վերաբերվում են միայն Հունաստանում: Փոխանցում է kommersant.ru-ն:
‘