‘
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հերքել է այն լուրը, թե Լոնդոնը պատրաստ է 36 մլրդ ֆունտ (մոտավորապես 40 մլրդ եվրո) փոխհատուցում վճարել Եվրամիության առջև իր պարտականությունների շրջանակում, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցիչը:
«Ինչ վերաբերում է այդ թվին՝ մենք այն չենք ընդունում»,- անանուն ներկայացուցչի խոսքն է մեջբերում Dutsche Welle-ն:
Հուլիսի վերջին Լոնդոնին և Բրյուսելին չհաջողվեց առաջընթաց գրանցել Brexit-ի հարցով բանակցությունների առաջին ռաունդում: The Sunday Telegraph-ի հաղորդման համաձայն՝ Բրյուսելը պնդում է 60 մլրդ փոխհատուցում վճարել, մինչդեռ Լոնդոնի համար ընդունելի թիվը մոտավորապես 30 մլրդ եվրոն է:
Փոխանցում է Interfax-ը:
‘