‘Մեծ Բրիտանիան որոշել է կրթել Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներին’

642

Մեծ Բրիտանիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը: Այս մասին ասվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կայքում տեղադրված հայտարարությունում:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրների միջև գոյություն ունի պաշտպանության ոլորտում երկկողմ օգնության ծրագիր: ՙ2013 թ. սեպտեմբերին նշանակվել է Հայաստանում նոր ռազմական կցորդ՝ փոխգնդապետ Նիկ Ուիլքսը, ով ղեկավարելու է Հայաստանի հետ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության կարևոր ծրագրի իրականացումը՚,- նշված է հայտարարության մեջ: Ընդգծվում է նաև, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է ապահովել հայ զինծառայողների ուսուցումը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նաև տարբեր թրեյնինգներ է կազմակերպել Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներ համար: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ամեն ինչ խառնվել է ավազակապետական բուրգում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում փետրվարի 1-2-ին սպասվում է թույլ ձյուն և մառախուղ’