Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ լրագրողների դեմ

507

Մեծ Բրիտանիայի իշխանությունները սանկցիաներ են սահմանել Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության(ՀՊՀՌԸ) և առանձին լրագրողների նկատմամբ՝ Ուկրաինայի դեպքերը լուսաբանելու համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։

Սահմանափակող միջոցառումները, որոնք նախատեսում են երկիր մուտք գործելու արգելք և բանկային հաշիվների սառեցում՝ դրանք հայտնաբերելու դեպքում, նույն պատճառով սահմանվել են նաև ռազմական թղթակիցներ Եվգենի Պոդդուբնիի, Ալեքսանդր Կոցի, Դմիտրի Ստեշինի, հեռուստահաղորդավար Միխայիլ Լեոնտևի, ինչպես նաև Առաջին ալիքի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Օրեշկինի նկատմամբ։

Մինչ այդ հաղորդվել է, որ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել «Россия-1» ալիքի հաղորդավար Օլգա Սկաբեևայի, НТВ-ի հաղորդավար Տիգրան Քեոսայանի և լրագրող Անտոն Կրասովսկու նկատմամբ։ Բացի այդ, ցուցակում տեղ են գտել նաև Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը, հեռուստալրագրող Արկադի Մամոնտովը և գրող Զախար Պրիլեպինը։

Փոխանցում է Lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՍերգեյ Կիրիենկոն այցելել է Մարիուպոլ
Հաջորդ հոդվածըՀռոմի պապը և պատրիարք Կիրիլը հեռակա բանավիճել են