Մեծ Բրիտանիայի կառավարությունը ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը կընդգրկի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։
Այդ մասին երեքշաբթի հայտարարել է թագավորության ՆԳՆ ղեկավար Սուելլա Բրավերմանը, հաղորդում է BBC-ն։
Ըստ նախարարի՝ «նրանք ահաբեկիչներ են, իսկ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում դրա ներգրավումը այդ փաստը կարձանագրի Միացյալ Թագավորության օրենսդրության մեջ»։
Բրավերմանը նաև շեշտել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործունեությունն Ուկրաինայում և Աֆրիկայում «սպառնալիք է ստեղծում գլոբալ անվտանգությանը»։
Փոխանցում է tass.ru-ն։