‘Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ’

881

Մեծ Բրիտանիայի կառավարությունը այսօր հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների վերականգնման մասին: Երկու երկրները որոշել են որպես երկկողմանի հարաբերությունների բարելավման քայլ նշանակել գործերի ոչ ռեզիդենտ հավատարմատարներ: Տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Մեծ Բրիտանիայի կողմից գործերի հավատարմատար է նշանակվել Էջեյ Շարման: «Պարոն Շարմայի նշանակումը Միացյալ Թագավորությանը հնարավորություն կտա ավելի մանրամասն և կանոնավոր քննարկումներ ունենալ Իրանի հետ մի շարք հարցերով, ներառյալ այն հարցերը, թե ինչ պայմաններում մեր դեսպանատները կարող են վերաբացվել»,- ասված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի պաշտոնական կայքում: Նշենք, որ  Շարման Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության իրանական բաժնի ղեկավարն է և քաջածանոթ է Իրանում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում նախագահի նստավայրի գմբեթին կրկին պետական դրոշն է ծածանվում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’