Մեծ Բրիտանիան ևս 1,2 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային

444

Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 1 մլրդ եվրո (1,2 մլրդ դոլար) կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։

Այդ մասին ասվում է չորեքշաբթի երեկոյան Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Բրիտանական զենքը, տեխնիկան և պատրաստվածությունը ձևափոխում են Ուկրաինայի պաշտպանությունը»,- հայտարարել է Ջոնսոնը, որի խոսքը մեջբերված է փաստաթղթում։

Ջոնսոնը խոստացել է «ամեն կերպ աջակցել ուկրաինացի ժողովրդին», որպեսզի երաշխավորվի, որ «Ռուսաստանը պարտություն է կրելու Ուկրաինայում»։

Գրասենյակում նշել են, որ օգնության նոր փաթեթը կներառի «ՀՕՊ համալիր համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային մարտեր մղելու նորացված սարքավորումներ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋոկովիչը երկրորդ հաղթանակը տարավ Ուիմբլդոնում
Հաջորդ հոդվածըԱՄՆ հետախուզություն․ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առայժմ զինադադար կնքել հնարավոր չէ