‘
Արդյո՞ք արդարացված էր 2003 թ. բրիտանական զորքերի մուտքն Իրաք: Այս հարցի պատասխանն է տալու «Չիլքոթի զեկույցը»՝ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա սըր Ջոն Չիլքոթի ղեկավարությամբ գործող անկախ հանձնաժողովի յոթնամյա աշխատանքի արդյունքը: Փաստաթղթի հրապարակումը, որի պատրաստումը բրիտանական գանձարանի վրա գրեթե 12 մլն եվրո է նստել, սպասվում է այսօր՝ հուլիսի 6-ին:
Փաստաթղթում կարևոր տեղ է զբաղեցնում նախկին վարչապետ Թոնի Բլերի գործունեությունը: Ժամանակին նրան շատերն էին քննադատում այն բանի համար, որ նա երկիրը պատերազմի մեջ էր ներքաշել՝ առաջնորդվելով կեղծ լուրերով այն մասին, թե Իրաքն, իբր, զանգվածային ոչնչացման զենք է ստեղծում: Հետագայում այդ լուրերը չհաստատվեցին:
«Չիլքոթի զեկույցին» հատկապես անհամբեր սպասում են Իրաքում զոհված բրիտանացի զինվորների ընտանիքները:
«Իրաքյան ազատություն» ծածկանունը կրող ռազմական գործողությունն Իրաքում սկսվեց 2003 թ. և շարունակվեց 8 տարի: Մեծ Բրիտանիան այդ գործողության ընթացքում կորցրեց 179 զինվոր: Բրիտանացիներից շատերը համարում են, որ այդ պատերազմն անօրինական էր, և պահանջում են պատասխանատվության ենթարկել Թոնի Բլերին: Փոխանցում է BBC-ն:
‘