‘
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար մղվող ընտրապայքարում եզրափակիչ են դուրս եկել Թերեզա Մեյը և Անդրեա Լիդսոմը: Երկուսն էլ Պահպանողականների առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնի համար քվեարկության երկրորդ փուլում ստացել են կուսակիցների ձայների մեծամասնությունը:
Ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի օգտին քվեարկել է 199 թորի: Էներգետիկայի փոխնախարար Անդրեա Լիդսոմն ստացել է 84 ձայն:
«Այս քվեարկությունը ցույց տվեց, որ պահպանողականները կարող են հանդես գալ միացյալ ճակատով, և դա հնարավոր է իմ ղեկավարությամբ: Մեզ իսկական առաջնորդ է հարկավոր՝ մեր կուսակցությունը և մեր երկիրը միավորելու համար: Մենք պետք է ցույց տանք, որ մեր երկիրը ոչ թե արտոնյալ վերնախավինն է, այլ բոլորինը»,- հայտարարել է Մեյը քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության 150 հազար անդամները երկու թեկնածուներից վերջնական ընտրություն կկատարեն ամռան ընթացքում: Քվեարկությունը կատարվելու է փոստով: Դևիդ Քեմերոնի հաջորդի անունը կհայտարարվի սեպտեմբերի 9-ին:
Փոխանցում է euronews-ը:
‘