‘Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը դուրս է գրվել հիվանդանոցից’

625

Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը, որը հարձակման արդյունքում դեմքի և աչքերի քիմիական այրվածք էր ստացել, դուրս է գրվել հիվանդանոցից և այսօր  պետք է մեկնի Գերմանիա՝ բուժումը շարունակելու նպատակով, հաղորդում է lenta.ru-ն:  Ֆիլինը հայտարարել է, որ «լրիվ առողջ» է զգում իրեն և լի է ավյունով, սակայն, միևնույն ժամանակ, հավելել է, որ տեսողությունը լրիվ չի վերականգնվել: Ավելի վաղ Ֆիլինը նաև հայտարարել էր, որ գիտի, թե ով է կարտարել հարձակումը, սակայն քանի դեռ հետաքննությունն իր եզրահանգումները չի արել՝ չի ուզում խոսել այդ մասին:

Հիշեցնենք, որ Սերգեյ Ֆիլինը հարձակման էր ենթարկվել հունվարի 17-ին: Անհայտ հանցագործը նրա երեսին ծծմբաթթու էր շփել, որի հետևանքով դեմքի և աչքերի շրջանում այրավծքներ ստացած բալետմեյստերը մի քանի վիրահատական միջամտությունների ենթարկվեց: Հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ: Որպես հիմնական վարկած՝ հետաքննությունը դիտարկում է Ֆիլինի մասնագիտական գործունեությունը: Կասկածյալների մասին առայժմ չի հաղորդվում:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նոր պետքարտուղարը առաջին հերթին շփվել է Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների հետ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը 60 ռազմական ուղղաթիռ կգնի Թուրքիայից’