‘Մեծ թատրոնի դերասանները բաց նամակ են պատրաստում՝ ի պաշտպանություն Դմիտրիչենկոյի’

765

Մեծ թատրոնի դերասանները հրապարակման են պատրաստում մի նամակ՝ ի պաշտպանություն թատրոնի առաջատար մենակատար Պավել Դմիտրիչենկոյի, որին հետաքննությունը համարում է Մեծ թատրոնի  բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ մահափորձի կազմակերպիչ, РИА Новости-ին  հայտնել են Մեծ թատրոնից: Դերասանները հիշեցնում են անմեղության կանխավարկածի մասին, երբ հետաքննության նախնական տվյալները ԶԼՄ-ներում ներկայացվում են որպես վերջնական արդյունքներ: Նամակն արդեն ստորագրել է թատրոնի ավելի քան 150 աշխատակից: Հասցեատերերը լինելու են երկրի նախագահը և կառավարությունը, ինչպես նաև՝ Մեծ թատրոնի հոգաբարձուների խորհուրդը, ԶԼՄ-ները և թատերական հանրությունը: Ի դեպ, ստորագրահավաքի կազմակերպիչները նաև հավաստիացրել են, թե նամակն ստորագրողներն ու այդպիսով՝ Դմիտրիչենկոյին պաշտպանողներն ամենևին էլ թիկունք չեն դարձնում գեղարվեստական ղեկավար Ֆիլինին: Նամակի պատճառներից մեկը եղել է այն, որ Մեծ թատրոնի ղեկավարությունը չմիջամտելու և մեկնաբանություններ չտալու քաղաքականություն է հայտարարել, ինչը չի բավարարում Պավել Դմիտրիչենկոյի գործընկերներին: «Մենք կարծում ենք, որ պետք է ինչ-որ հակակշիռ ստեղծենք, թեկուզ և՝ գրավոր խոսքով: Որովհետև մինչև դատարանի վճիռը՝ Դմիտրիչենկոն, անմեղության կանխավարկածով՝ հանցագործ չի համարվում»,-հայտարարել են նրանք: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Ժառանգորդն ենք բոլոր ժողովրդական շարժումների՝ 1991-ից մինչեւ 2008թթ. (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ի կայքը հարձակման է ենթարկվել’