‘Մեծ թատրոնի վերանորոգման ընթացքում հափշտակվել է 90 միլիոն ռուբլի’

676

Ոստիկանությունը պարզել է, որ Մոսկվայի Մեծ թատրոնի վերանորոգման ընթացքում հափշտակվել է մոտավորապես 90 միլիոն ռուբլի, РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն: Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ խարդախության հոդվածով, որով նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում: Մեծ թատրոնը վեցամյա նորոգումից հետո  իր գլխավոր բեմը բացեց 2011 թ. հոկտեմբերին: Վերանորոգման տարբեր փուլերում անընդհատ սկանդալային իրադրություններ էին ծագում, իսկ 2009 թ. սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել  թատրոնի վերանորոգման համար հատկացված դրամական միջոցների անհիմն վատնումների փաստով:

 

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդու. Ես «Ռեալի» հետ պայմանագիրը չեմ երկարաձգել’
Հաջորդ հոդվածը‘Կրկին բախումներ՝ ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև’