‘
Խոր Վիրապի բլուրներում, որտեղ գտնվում են Մեծ Հայքի Արտաշատ մայրաքաղաքի ավերակները, պեղումների ընթացքում հնագետները հին արխիվ են հայտնաբերել:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ավելի վաղ` տարբեր տարիների պեղումների ընթացքում, այստեղ հայտնաբերվել է երկու արխիվ, որոնք վերաբերում են Արտաշատի վաղ ժամանակաշրջաններին, այսինքն`մ.թ.ա. I և II դարերին: Երրորդ արխիվը գտնվել է այս տարի: «Հայտնաբերվել են շատ լավ նմուշներ` շուրջ 850 կոնդակ: Դրանք Արտաշատի ավելի ուշ ժամանակաշրջանի մասին պատմող բացառիկ տվյալներ են»,- հաղորդել է Ավետիսյանը:
‘