‘Մեծ հրդեհ Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում, կան տուժածներ’

2112

‘

Մոսկվայում՝ Դմիտրովյան մայրուղում, հրդեհ է բռնկվել «Ռիո» առևտրի կենտրոնում: Հրդեհին շնորհվել է չորրորդ կարգ՝ հինգ հնարավորից: Առևտրի կենտրոնից տարհանվել է մի քանի հազար մարդ:

Հրդեհից տուժել է առնվազն 14 հոգի, այդ թվում՝ մեկ երեխա: «Տուժածներից չորսի վիճակը ծանր է,- տեղեկացրել է Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը, որն այնուհետև հավելել է:- Ներկա պահին հրդեհը լրիվ մարվել է»:

Հրդեհի մակերեսը, ըստ ԱԻՆ-ի, կազմել է հազար քառակուսի մետր:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘ԱԳ նախարարներն այսօր կհանդիպեն’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում’