‘Մեծ հրդեհ Ռուսաստանում. 14 զոհ’

1170

Եգորևսկի տեքստիլ արհեստանոցում խոշոր հրդեհի հետևանքով 14 բանվոր է զոհվել: Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է կարճ միացման պատճառով:

Բռկնումից չորս ժամ անց, երբ վերջապես հաջողվել է այն ամբողջությամբ մարել, փլատակներից դուրս են բերվել 14 զոհվածների մարմինները: Նրանք բոլորը Վիետնամից անօրինական ներգաղթած բանվորներ են եղել:

Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է անվտանգության կանոնների կոպիտ խախտման պատճառով: Շինության բոլոր պատուհաններն ու դռները ամուր փակված են եղել, այնպես որ այրվող շենքից դուրս գալու ոչ մի հնարավորություն չի եղել:

Նախորդ հոդվածը‘Կարաչիի հրդեհը մարված է: Զոհերի թիվը հասել է 110-ի’
Հաջորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկը Արցախում քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը’