«Մեծ յոթնյակը» կօգնի Ուկրաինային

240

«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները հավաքվել են Գերմանիայի հյուսիսում՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը և դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության, մասնավորապես՝ սննդամթերքի և էներգետիկայի ոլորտների վրա։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը նշել է, որ հակամարտությունն արդեն իսկ գլոբալ ճգնաժամ է հարուցել, որովհետև Ուկրաինայից հիմնական հացահատիկի մատակարարումները՝ գյուղատնտեսական ապրանքի խոշորագույն արտահանումը, հնարավոր չէ իրականացնել։

«Ներկա պահին 25 միլիոն տոննա հացահատիկ արգելափակված է, մասնավորապես՝ Օդեսայի նավահանգստում։ Հացահատիկը նշանակում է սնունդ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար, դրա խիստ կարիքն ունեն հատկապես աֆրիկյան երկրներում և Մերձավոր Արևելքում»,- ասել է Բերբոքը։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ «Մեծ յոթնյակի» երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելով և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով։

Գագաթնաժողովին մասնակցում են նաև Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետներ Դմիտրի Կուլեբան և Նիկոլայ Պոպեսկուն։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՌուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստանով
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուսի բռնկում ԿԺԴՀ-ում․ 6 մահ, 18 հազարից ավելի վարակակիր