‘Մեծ պահքը կմեկնարկի մարտի 3-ին’

839

Այս տարի Մեծ պահքը կսկսվի մարտի 3-ին, իսկ Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Մեծ պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայ Առաքելական եկեղեցին սուրբգրքային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով կազմվել է խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրազանցության ու անկման, աստվածորոնողության, ինչպես նաև աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան ու կարևոր օրեր` Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի,  Գալստյան եւ  Ծաղկազարդ:

Մեծ պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք (բացառությամբ` մեղրի), որը ենթադրում է «համեստ» սննունդ, զանազան ճոխ և համադամ  կերակուրներից և ոգելից խմիչքներից  ինքնազսպում:  Պահքի գլխավոր նպատակն է մարդկանց մեղքերից մաքրագործելը,  շատ կարևոր է պահեցողության ընթացքում նաև եկեղեցական պատարագներին և ժամերգություններին մասնակցելը, աղոթելը, բարին արարելը և միմյանց ներելը:

Նախորդ հոդվածը‘Ահաբեկչական հարձակում միջազգային ուժերի ռազմակայանի վրա. կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ 4 խմբակցությունների դիմումը ՍԴ-ն կքննարկի մարտի 28-ին’