‘«Մեծ փեսան» ձեռք է բերում «Մեծ անիվը» ‘

1412

Մեր տեղեկություններով, հանրապետության թիվ 1 փեսա Միքայել Մինասյանը ձեռք է բերել հերթական շահութաբեր բիզնեսը: Խոսքը «Մեծ անիվ» ընկերության 50 տոկոս բաժեմասի մասին է: Այս ընկերությունը զգալի դերակատարում ունի Հայաստան ներկրվող անվադողերի շուկայում: Փաստորեն, մի կողմից, Մինասյանի աները` Ս. Սարգսյանը, ոտ ու ձեռ է ընկել ու փորձում է ամեն կերպ վերարտադրվել, մյուս կողմից էլ` փեսան զբաղված է բացառապես իր անձնական հարստոթյունը դիզելով:

Ի դեպ, վերջերս Խոսրով Հարությունյանը, չգիտես ինչու, սկսեց խոսել Հայաստանում անվադողերի թանկության մասին և համեմատություններ էր անում հարևան Վրաստանի հետ: Բայց քանի որ պարզ է, որ հենց այնպես խոսրովություն չի լինում, ուստի պետք էր սպասել, որ Հարությունյանի հայտարարությանը կոնկրետ գործընթաց պիտի հաջորդեր: Ասել է թե` ՀՀԿ-ական պատգամավորը պարզապես հերթական դանոսն էր անում պատկան մարմիններին, որպեսզի Միքայել Մինասյանը ավելի հեշտ կարողանար իրականացնել այդ գործարքը:

Նախորդ հոդվածը‘Կիրո Մանոյան. Ըստ էության, դեսպանները ճիշտ բաներ են ասում’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» մերժել է Մխիթարյանին ձեռք բերելու՝ «Զենիթի» առաջարկը’