‘Մեծ օր Sotheby’s-ում. Վաճառվել են Այվազովսկու, Սարյանի, Նալբանդյանի կտավներ (ֆոտոշարք)’

7636

Երեկ Լոնդոնում կայացած Sotheby’s-ի ռուսական արվեստի աճուրդի շրջանակներում վաճառվել են հայազգի հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարները: Ինչպես կարելի է տեղեկանալ աճուրդի տան կայքից, «Գալաթա ամրոցը լուսնի լույսի տակ» (The Galata tower by moonlight) կտավը (նախնական գինը 500.000-700.000 անգլիական ֆունտ) վաճառվել է 825.250 ֆունտ-ստերլինգով, մեկ այլ նկար` «Հոգևոր առաջնորդներն ու հավատացյալներն արևածագին» (Shepherds with their flock at sunset) (նախնական գինը 600.000 – 800.000 անգլիական ֆունտ) վաճառվել է 657.250 ֆունտ ստերլինգով: «Մերկուրի նավը լուսնի շողերին» (The brig Mercury in moonlight) նկարը, որի նախնական արժեքը տատանվել է 60.000 – 80.000 ֆունտի սահմաններում, վաճառվել է 103.250, իսկ «Նավարկություն Բոսֆորով» (Shipping on the bosphorus, Constantinople) նկարն ավելի համեստ` 97.250 ֆունտ ստերլինգով:

Ռուսական արվեստի աճուրդը կշարունակվի նաև այսօր: Այսօր վաճառքի կհանվի Այվազովսկու ևս մեկ նկար (Moonrise over the golden horn):

Հիշեցնենք նաև, որ նույն աճուրդում երեկ ռեկորդայի գնով (623,7 հազար ֆունտ ստեռլինգ) վաճառվել է Սարյանի «Բանաստեղծը: Արագած լեռան լանջերին» վաղ շրջանի բնանկարը, ինչպես նաև հայազգի նկարի Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկները» նկարը:

\"\"

Այվազովսկի. «Գալաթա ամրոցը լուսնի լույսի տակ» (825.250)

\"\"

Մերկուրի նավը լուսնի շողերին (103,250 GBP)

\"\"

Այվազովսկի. «Լուսնի շողը ջրի վրա»

\"\"

Այվազովսկի. «Հոգևոր առաջնորդներն ու հավատացյալներն արևածագին» (657,250 GBP)

\"\"

Այվազովսկի. «Նավարկություն Բոսֆորով» (97,250 GBP)

\"\"

Դմիտրի Նալբանդյան. «Երիցուկները» (175,250 GBP)

\"\"

Մարտիրոս Սարյան. «Բանաստեղծը: Արագած լեռան լանջերին» (623,650 GBP)

Նախորդ հոդվածը‘Վրաստանում վերսկսվում է Ժվանիայի մահվան գործով հետաքննությունը’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» փորձում է հաշտվել Կլատենբուրգի հետ’