‘
Օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի մասնակիցներից մեկը՝ Արսեն Ղազարյանը, ազատվել է աշխատանքից: Այս մասին գրում է «Հրապարակը»: Վերջինս ԱԱԾ-ի ներկայացուցիչն է հարկային ծառայությունում, այսինքն՝ ֆինանսների նախարարությունում:
Համակարգում տարածված տեղեկությունների համաձայն, հենց այդ միջադեպի պատճառով էլ հեռացվել է աշխատանքից: Իսկ միջադեպի գլխավոր դերակատարը՝ Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, որը, ըստ տարածված լուրերի, հենց սկանդալի հրահրողն է եղել, դեռ անձեռնմխելի է: Ամեն գնով փորձում են նրա մասնակցությունը կոծկել: Կարեն Կարապետյանի անունն անգամ չհիշատակվեց բերման ենթարկվողների թվում:
‘