‘Մեկնարկել են Հայաստանում առաջին չինագիտական գիտաժողովի աշխատանքները ‘

612

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկել են «Հայաստան և Չինաստան. 20-ամյա համագործակցություն քաղաքականության, տնտեսագիտության, լեզվի և մշակույթի ոլորտներում» խորագրով՝ Հայաստանում առաջին չինագիտական երկօրյա գիտաժողովի աշխատանքները, որի նպատակն է` սահմանել չինագիտության ժամանակակից իրավիճակը և դերը Հայաստանում, ամրապնդել Չինաստանի, Հայաստանի և արտասահմանյան չինագետների միջև համագործակցությունը, միասին փնտրել համագործակցության նոր ուղիներ` հայ–չինական քաղաքական, տնտեսական, լեզվական և մշակութային ոլորտներում:

Գիտաժողովին կմասնակցեն բարձրաստիճան հյուրեր Չինաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, ինչպես նաև` ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի գործընկեր Շանսի համալսարանի ներկայացուցիչը և ԵՊԼՀ ԿԻ չինարենի դասախոսները:

Նախորդ հոդվածը‘Մայր Աթոռի հյուրընկալության բաժնի պատասխանատուն ծեծել է Արցախի պաշտպանության բանակի սպային’
Հաջորդ հոդվածը‘Զորամասում մահացու հրազենային վիրավորումով զինվոր է հայտնաբերվել ‘