‘Մեկնարկել են միասնական քննությունները’

1607

Հայաստանի եւ Արցախի հանրապետուոթյուններում մեկնարկել են կենսաբանություն, աշխարհագրություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից միասնական քննությունները:

Բոլոր քննական կենտրոններում քննությունները մեկնարկել են 09.30­ին:

Կենսաբանություն առարկայից ՀՀ մասնակիցների թիվը 1171 է, աշխարհագրությունից՝ 271, իսկ համաշխարհային պատմություն առարկայի քննությանը մասնակցում է 88 դիմորդ: Արցախում միասնական քննություններին կենսաբանություն առարկայից մասնակցում է 63 դիմորդ, աշխարհագրություն առարկայից 18, իսկ համաշխարհային պատմություն առարկայից 5 դիմորդ:

Միասնական հաջորդ քննությունը կկայանա հունիս 6-­ին Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելա. Մադուրոն, ի հեճուկս բողոքի ցույցերի, որոշել է հանրաքվե անցկացնել’
Հաջորդ հոդվածը‘Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ’