‘Մեկնարկել են Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները ‘

933

Փաստաբանների պալատում այսօր` սեպտեմբերի 14-ին, ժամը 09.00-ին, սկսվել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները, քվեարկությունը կտեւի մինչեւ 17.00-ն: Փաստաբանների պալատի փաստաբան, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապենտակ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  ամեն ինչ ընթանում է սահմանված կարգով: Քվեարկողների թիվը 1370 է, օրվա ընթացքում պարբերաբար կհաշվառեն մասնակիցների թիվը, արդյունքները հայտնի կդառնան 00.00-ից հետո:

Ինչպես հաղորդում է News.am-ը, գրանցվել է 7 դիտորդ 5 կազմակերպությունից, քվեարկությանը ներկա էին նաեւ թեկնածուների վստահված անձինք:

Հիշեցնենք, որ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ՝ Տիգրան Աթանեսյանը, Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանն ու Աշոտ Թադեւոսյանը։

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բոլորն ընդդեմ Սերժի՝ չհաշված «հերոսները»’
Հաջորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլե. Մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները (տեսանյութ)’