‘
Այսօր, ժամը 19:00-ին Մատենադարանի մոտից «Դ!եմ եմ» նախաձեռնությունը սատարման երթ սկսեց: Նախաձեռնությունն այս ակցիայով սատարում է այն քաղաքացիներին, որոնք ենթարկվում են ճնշումների և գործատուներին չեն դիմում իրենց աշխատավարձից պահումները դադարեցնելու համար: Երթը Մատենադարանի մոտից շարժվել է դեպի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկ, որտեղ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախում է սկսվել: Ոստիկանները պահանջել են, որպեսզի ակտիվիստները քայլեն փողոցի միայն մի «գծով», եւ դա այն դեպքում, երբ փողոցի մյուս մասով քայլում էին իրենք՝ փակելով փողոցը: Ակտիվիստները նստել են հենց փողոցի մեջտեղում, ինչից որոշ ժամանակ անց երթը նորից վերսկսվել է: Երթի մասնակիցները այժմ հասել են Բժշկական համալսարանի մոտ:
‘